Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 12-ի առավոտյան «Հանրապետական ծննդատուն» բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ է լույս աշխարհ եկել: Նորածինների վիճակը, սակայն, ծայրահեղ ծանր է. նրանք թերքաշ են: «Հանրապետական ծննդատուն» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից Araratnews.am-ն այսօր տեղեկացավ, որ փոքրիկների վիճակի վատացում չկա. «Արդեն սկսել ենք զոնդով կերակրել: Եռյակին դուրս կգրենք այն ժամանակ, երբ կկարողանան ինքնուրույն շնչել ու սնվել»:
Քանի որ փոքրիկները թերքաշ են, Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` բարդություններ ընթացքում կարող են լինել. «Անցյալ տարի ունեցել ենք 4 եռյակ: 12 նորածիններից 11-ին հասցրել ենք նորմալ քաշի ու դուրս գրել: Միայն մեկին չկարողացանք պահել՝ 700-800 գրամ էր»:
Սոնա Դավթյան