«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբում օգտատեր Արթուր Մուրադյանը գրառում է կատարել. «Հարգելի խմբակիցներ, ՃՈ-ն վերազինվել է և արդեն որոշ մեքենաներում ИСКРА-ի փոխարեն տեղադրված են БИНАР կոչվող արագաչափ սարքերը: БИНАР-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ արագության չափման ժամանակ այն զուգահեռ նկարահանում է 2 հոլովակ, մեկում ընդհանուր ճանապարհն է, իսկ մյուս հոլովակում արագությունը գերազանցած մեքենայի համարանիշները: Ըստ սարքի տեխնիկական բնութագրի՝ արագության չափումը հնարավոր է իրականացնել ~400մ հեռավորութունից, իսկ համարանիշները ֆիքսել 150 մետրից: Սարքի սխալանքի շեմը արտադրողը նշել է ստացիոնարի դեպքում ± 1 կմ/ժ, դինամիկի ±2 կմ/ժ: Հորդորում ենք բոլորին պահպանել երթևեկության կանոնները և չգերազանցել արագությունը»: