Ճանապահային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված վերահսկողությունը Երեւան մտնող ճանապարհներին եւ մայրաքաղաքում: Հունիսի 19-25-ը Երեւանում անցկացված ստուգումների արդյունքում ՃՈ աշխատակիցների կողմից Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տըեղափոխվել 165 տրանսպորտային միջոց, որից 62-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: 103 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար: