Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվով Հայաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը. այս մասին են վկայում Ուկրաինայում տեղակայված Corestone վերլուծական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության տվյալները:
2015-ին 1 միլիոն բնակչության քանակով ՀՀ-ում ՃՏՊ-ի զոհ է դարձել 114,7 մարդ. ասված է հաղորդագրությունում:
Առաջին տեղում Վրաստանն է (163,6 զոհ), երկրորդում՝ ՌԴ-ն՝ 160,4 զոհով:
Առաջին հնգյակում են նաև Հնդկաստանը և ԱՄՆ-ն: