տուն Լուրեր ՃՏՊ Լոռու մարզում. հոսպիտալացվել է 3 անձ, այդ թվում 2 երեխա (լուսանկարներ)

ՃՏՊ Լոռու մարզում. հոսպիտալացվել է 3 անձ, այդ թվում 2 երեխա (լուսանկարներ)

102
0

2b048452908539e084731900aae0b253.thumb

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում երեկ՝ ժամը 19։40-ի սահմաններում  բախվել են Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Ավետիսյանի վարած Mazda մակնիշի 77 TV 767 համարանիշի և Գետավան գյուղի բնակիչ, 44-ամյա Մայիս Աղաջանյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NM 348 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Մ. Աղաջանյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Սամվել Մելքոնյանն ու 3-ամյա Անի Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «06»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են գարեջրի բացված շշեր, իսկ վիրավորներն էլ նրա երեխաներն են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։