Հունիսի 25-ին, ժամը 19:05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները BMW մակնիշի 99 DQ 919 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս են բերել երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: