Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Լաս Վեգասում՝ խոշոր խաղատներից մեկի մոտակայքում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 100-ի:
Araratnews.am-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ճշտել` արդյոք զոհերի և վիրավորներ թվում հայեր կա՞ն, թե՞ ոչ: Նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացրին, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը:
Էմմա Հովսեփյան