տուն Լուրեր Ճնշումներ եւ վիրավորանք՝ դիտորդի նկատմամբ

Ճնշումներ եւ վիրավորանք՝ դիտորդի նկատմամբ

100
0

qaxaqaci-ditord-1

Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդի նկատմամբ հանձնաժողովի անդամները գործադրել են հոգեբանական ճնշումներ եւ հնչեցրել վիրավորական արտահայտություններ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից նշում են, որ մասնավորապես, դիտորդի հասցեին ասել են. «էս Չակուռն ով ա, էսիմ որ գեղից եկել ա, ինչ ա հասկանում»: Հնչեցված վիրավորանքների վերաբերյալ առկա է ձայնագրություն:

 «Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին եւ նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որեւէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի):

Արդյունքում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիտորդի իրավունքները»,-ասված է հաղորդագրությունում: