«Մենք ճիշտ ենք անում, որ բուհերի գործունեությանն անհարկի միջամտություններ չենք անում, մյուս կողմից չպետք է իներտ լինենք», այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ բուհերում նախկինում կառույցներ են եղել, որոնց նպատակը եղել է ուսանողներին եւ բուհական համակարգը իշխանության համար վերահսկելի դարձնելը. «Մենք այստեղ պետք է լինենք բավարար չափով ճկուն եւ լսենք այն ձայները, որոնք մեզանից միջամտություն են պահանջում»,- ասաց Փաշինյանը: