ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը համակարծիք է ԿԸՀ-ի հետ եւ նախընտրական շրջանում այլեւս խոստումներ չի տա: Այս մասին Aratatnews.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով ԿՀԸ-ի տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Մուկուչյանի ղեկավարած կառույցը զգուշացրել էր Մովսիսյանին քարոզարշավի ժամանակ նյութական եւ այլ բնույթի խոստումներ չտալ: Շմայսը Ծաղկալանջում խոստացել էր փողոց ասֆալտապատել։ «Ճիշտ ա ասըմ, էս երկրում մարդ կա՞, որ չսխալվի, իրանք ասում են, մենք էլ կուղղենք»,- ասաց Առաքել Մովսիսյանը: Այլ հարցերի պատասխանել նա չցանկացավ: