տուն Արցախ Ճգնաժամային խմբի զեկույցը` Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի արդյունք

Ճգնաժամային խմբի զեկույցը` Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի արդյունք

132
0

stepan

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպության զեկույցը Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի արդյունքն է: Այս մասին քաղաքագետն այսօր ասաց  լրագրողների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք` Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպությունը ղարաբաղյան հիմնախնդրի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ զեկույց է հրապարակել: Նրանում նշվում է, որ 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի պայմանագրի կնքումից ի վեր:

«Այդ ճգնաժամային խումբն իրոք լուրջ կազմակերպություն է, բայց եթե հիշում եք` մոտ 7-8 տարի առաջ իրենք նորից այսպիսի մեծ վերլուծություն արեցին, նորից ասացին, որ վատ վիճակ է եւ այլն: Մենք ոչ մի նոր բան չենք տեսել, կարևոր է` ինչ եզրակացությունների են իրենք հանգում: Եզրակացությունները  երբ նայում ենք, տեսնում ենք, որ դա Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի արդյունք է»,- ասաց քաղաքագետը:

Որպես օրինակ նշեց զեկույցում տեղ գտած մի դրվագ, թե ինչ պետք է անել. «Այստեղ գրված է, որ ներքին տեղահանվածները պետք է վերադարձվեն, այստեղ երևում է, որ ադրբեջանական դիրքորոշում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած հայտարարության մեջ կա, որ փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է վերադարձվեն, բայց այստեղ փախստական չկա: Երբ մենք խոսում ենք փախստականի մասին, դա պետությունից դեպի պետություն տեղաշարժվող մարդն է, ներքին տեղահանվածները խոսում է Ադրբեջանի մասին: Կոպիտ ասած` Ղարաբաղ պետք է վերադարձվեն ադրբեջանցիներ, ովքեր մինչեւ կոնֆլիկը ապրում էին Ղարաբաղում»:

Քաղաքագետի կարծիքով` զեկույցում ակնհայտ է ադրբեջանական դիրքորոշումը: