Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզում տեղի է ունեցել երկրում գործող ամենախոշոր հրաբխի՝ Ասոյի ժայթքումը։ Տեղի օդերևութաբանական գործակալությունը հայտնում է, որ Ասոյի ժայթքման հետևանքով ծուխն ու մոխրի սյան բարձրությունը կազմել է մոտ 1կմ։
Հրաբխին հարակից բնակավայրերից շտապ տարհանվել են բազմաթիվ մարդիկ, զբոսաշրջիկներ, մարդկանց արգելվել է մոտենալ հրաբխին։ Ասոյի շրջակայքը ցնցվում է թույլ երկրաշարժերից, իսկ մոխրի տեղումներ նկատվել են 30կմ հեռավորության վրա։
Ասոն աշխարհում խոշորագույն հրաբուխներից է։ Այն ունի 1592 մետր բարձրություն։