Ճապոնիայի Օդերևութաբանության գործակալությունը հայտնել է, որ այսօր Ֆուկուշիմայում գրանցված 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 2011-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետցնցումն է. հայտնել է Bloomberg գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ ևս մեկ ուժգին ցնցում է սպասվում հաջորդ շաբաթվա ընթացքում: Բնակիչները զգուշացվել են զգուշավորություն դրսևորել առաջիկա շաբաթվա ընթացքում: