տուն Լուրեր Ճապոնիայում պահանջում են ՊՆ ղեկավարի հրաժարականը

Ճապոնիայում պահանջում են ՊՆ ղեկավարի հրաժարականը

91
0

4457091

Ճապոնիայի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադայի անհապաղ հրաժարականը. TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Օգուտի Հիրոսին:

«Մենք պահանջում ենք նրա հրաժարականը: Նա բնավ հարմար չէ երկրի պաշտպանության նախարարի համար»,- ընդգծել է պաշտոնյան:

Ճապոնիայի ՊՆ ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. նախարարին մեղադրում են 2004-ին մի կազմակերպությանն իրավաբանական ծառայություններ տրամադրելու համար, որն իջեցված գնով հողատարածք էր գնել: