տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում նորմայից 5 օր առաջ ծաղկել է սակուրան

Ճապոնիայում նորմայից 5 օր առաջ ծաղկել է սակուրան

111
0

cherry_blossom_

Ճապոնիայում սկսել է ծաղկել այդ երկրի խորհրդանիշը՝ սակուրան։ Առաջին ծաղիկները հայտնվել են շաբաթ օրը առավոտյան Կագոշիմա քաղաքում։

Տեղի օդերևութաբանական ծառայությունից հայտնում են, որ սակուրան սկսել է ծաղկել նորմայից 5 օր առաջ։ Ընդհանուր առմամբ՝ երկրի տարածքում սակուրան կծաղկի 1-3 օր շուտ։

Տոկիոյում սակուրան կծաղկի մարտի 24-ին։ Ամենօրյա ռեժիմով ճապոնական լրատվական ծառայությունները ներկայացնում են այդ ծառի ծաղկման աշխարհագրությունը։