«Կետի» հիերոգլիֆը (այն նշանակում է «Հյուսիս» և ծառայում է որպես ԿԺԴՀ-ի խոսակցական անվանում) դեկտեմբերի 12-ին Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2017 թվականի խորհրդանիշը:
Այս որոշման օգտին են քվեարկել երկրի ամենից շատ բնակիչներ, որոնք մասնակցել են ավանդական համազգային հարցմանը:
Հիերոգլիֆը ճապոնական ավանդական թղթի թերթի վրա նկարել է Ճապոնիայի հնադարյան մայրաքաղաք Կիոտոյում գտնվող բուդդայական «Զուլալ ջրի տաճարի» (Կիյոմիձու-դերա) վանահայր Սեյհան Մորին՝ տարվա գրաֆիկական խորհրդանիշի սահմանման կանոնավոր մրցույթների գլխավոր նախաձեռնողը:
Հիերոգլիֆի ընտրությունն, ինչպես ենթադրում են, կապված է ԿԺԴՀ-ում մեծաթիվ հրթիռային արձակումների եւ վեցերորդ միջուկային փորձարկման հետ, որոնք Ճապոնիայում հասարակական մեծ անհանգստություն են հարուցել: Հիերոգլիֆով թղթի թերթը մինչեւ դեկտեմբերի 31-ի վերջին րոպեն համընդհանուր դիտման կներկայացվի տաճարի գլխավոր շենքում: