Ճապոնիայում ձյան առատ տեղումների և ձնաբքի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորների թիվը հասնում է 73-ի. հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղումները կշարունակվեն. ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 60-70 սմ-ի:
Հաղորդվում է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով ամենաշատ տուժել է ճապոնական Հոնսյու կղզու Ֆուկուի պրեֆեկտուրան: