Bloomberg-ի տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիայում արդեն եկող տարի կսկսեն անվարորդ տաքսիների փորձարկումը:
Սա նաև կապված է 2020 թվականին անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախապատրաստման հետ:
Պետական պաշտոնյաները համագործակցում են մեդիա ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև DeNA Co խաղային ընկերության հետ. Տոկիոյից ոչ հեռու գտնվող Ֆուձիսավա քաղաքում կհավաքագրվեն մոտ 5 հարյուր բնակիչներ` փորձարկումներին մասնակցելու համար:
Նշվում է նաև, որ նշյալ տաքսիներն արտադրվելու են Toyota Estima մոդելի հիմքի վրա: