Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Ճապոնիա չի կայանա։ Այս մասին գրում է ճապոնական Sankei Shimbun պարբերականը՝ հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին։
Ըստ նույն աղբյուրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է հանդիպել Պուտինի հետ նոյեմբերին Պեկինում կայանալիք Ասիական տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում, սակայն դա կանի միայն այն բանի համար, որպեսզի առաջարկի շարունակել բանակցային գործըթնացը։ ՌԴ նախագահի՝ Ճապոնիա այցի մասին չի խոսվելու։
Այդ այցի վերաբերյալ պայմանավորվածութոյւն ձեռք էր բերվել այս տարվա փետրվարին, սակայն Ղրիմի բռնակցումից և Ճապոնիայի կողմից պատժամիջոցներ կիրառելուց հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին։