տուն Քաղաքական Միջազգային Ճապոնացի գիտնականները չկոտրվող ապակի են ստեղծել

Ճապոնացի գիտնականները չկոտրվող ապակի են ստեղծել

84
0

apakiՃապոնացի գիտնականները չկոտրվող ապակի են ստեղծել, որն իր կարծրությամբ կարող է համեմատվել արճճի հետ։ Նման արդյունքը հաջողվել է գրանցել ալյումինի օքսիդի չափաքանակի մեծացման հաշվին։

«Մենք մոտ ժամանակներս մեթոդներ կմշակենք այդ յուրահատուկ ապակու զանգվածային արտադրության համար»,- ասել է արտադրողներից մեկը՝ Տոկիոյի արդյունաբերական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ացունոբու Մասունոն։ Ակնկալվում է, որ նորարարությունը կհաջողվի շուկա դուրս բերել առաջիկա 5 տարվա ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այդ նյութի նախորդը եղել է կարծր ապակու մեկ այլ տեսակ, որը կոչվում է օքսիդային։ Ապակու հիմնական բաղադրիչը սիլիցիումի երկօքսիդն է։ Կարծրությունը ապահովվում է բաղադրության մեջ ալյումինի օքսիդ ավելացնելու հաշվին։ Արդյունքում, ինչպես նշում են գյուտարարները, իրենց հաջողվել է բացարձակ թափանցիկ ապակի ստանալ, որը կիսով չափ բաղկացած է ալյումինի օքսիդից։