տուն Լուրեր Ճանապարհներին մերկասառույց է

Ճանապարհներին մերկասառույց է

102
0

snowing-road

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գիշերվա տևական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և Բերդ — Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան — Գորիս — Շուռնուխ — Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա — Լանջիկ հատվածում տեղ — տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: