Իրանի և «վեցնյակ»-ի միջև կնքված համաձայնագրի, Իրանի տարածաշրջանում ունեցած ազդեցության վերականգման մասին այսօր լրագրողների հետ խոսեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Ակնհայտ է, որ Իրանի և «վեցնյակ»-ի համաձայնագրի ստորագրումը մեծ ձեռքբերում էր: Իրանը հրաժարվեց միջուկային ծրագրի մի հատվածից: Արևելքը արդեն իր վերաբերմունքը փոխելու է Իրանի հանդեպ՝ հայտնեց Վարդան Ոսկանյանը:
«Այս գործարքը կարելի համարել ճեղքում Իրան-ԱՄՆ հարաբերություններում: Այս ճեղքմանը գնացել են վերջին երկու տարում՝ չնայած անվստահության մթնոլորտին: Այնքան մեծ էր անվստահության մթնոլորտը, որ հասնել նման գործարքի անհավանական էր թվում»,- ասաց իրանագետը:
Հայաստանի համար Իրանը կարող է հանդիսանալ ճանապարհ դեպի Սև ծով: Հայաստանի համար լայն հնարավորություններ կստեղծի դեպի ծով դուրս գալը՝ նշեց Վարդան Ոսկանյանը: «Իրանը իր նախկին տնտեսական աճին կարող է հասնել նվազագույնը մեկ տարի անց, և այս հանգամանքից Հայաստանը ևս կարող է օգտվել»:
Տարածաշրջանում Իրանի ազդեցության ամրապնդումից ոչ շահեկան դիրքերում է գտնվում Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Իսրայելը: Այս պետությունները, կարելի է ասել, այնքան էլ ուրախ չէին Իրանի և «վեցնյակ»-ի համաձայնագրից՝ վերջում հավելեց Վարդան Ոսկանյանը:
Արևիկ Նահապետյան