տուն Արցախ Ճանաչելով Արցախը՝ Ռուսաստանը կբարգավաճի. Լիմոնով

Ճանաչելով Արցախը՝ Ռուսաստանը կբարգավաճի. Լիմոնով

132
0

limonov

Լեռնային Ղարաբաղի դպրոցներում, նույնիսկ ամենափոքր գյուղերում, փակցված է Ռուսաստանի Դաշնության զինանշանը, իսկ գրականության կաբինետներում՝ Լերմոնտովի գլխավորությամբ ռուս գրողների դիմանկարները: Այս մասին Свободная пресса-ում հրապարակված իր հոդվածում գրել է ռուս գրող և լրագրող, քաղաքագետ Էդուարդ Լիմոնովը, ով օրեր առաջ այցելել էր Արցախ:

«Ղարաբաղը (խորհուրդ եմ տալիս մտածել այս թեմայի շուրջ) մոլորակի այս հատվածում ամենահեռավոր քրիստոնեական հողն է: Ղարաբաղը սահմանակից է Իրանին, Թուրքիային և Ադրբեջանին: Արմատական ​​իսլամի մթնոլորտում մենք պետք է հոգ տանենք այդ հողերի մասին»,- գրել է Լիմոնովը:

Ռուս գրողը նշել է, որ ղարաբաղցի հայերն ավելի մոտ են ռուսներին, քան սլավոնական շատ ժողովուրդներ, և Ռուսաստանը պետք է աջակցի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Նրա խոսքով՝ երբ Ռուսաստանը ճանաչի Արցախը, այն երկար կապրի և կբարգավաճի: