2007 թվականից ի վեր ռուսական Առաջին ալիքն առաջին անգամ չի ցուցադրի Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը. հաղորդում է Meduza-ն:
Այս մասին հայտնում է Snob-ը, նշելով, որ Առաջին ալիքի ծրագրում ֆիլմի բացակայությունը նկատել է հեռուստաքննադատ Արինա Բորոդինան և հայտնել այդ մասին իր ֆեյսբուքյան էջում:
Առաջին հեռուստաալիքի փոխարեն ֆիլմը եթեր կհեռարձակվի Россия 1-ի ցերեկային եթերով:
Ըստ Բորոդինայի՝ Առաջին ալիքը սպառել է ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունքը: