տուն Լուրեր Ծեծկռտուք հայերի ու ադրբեջանցիների միջեւ՝ Արցախի մասին երգի պատճառով

Ծեծկռտուք հայերի ու ադրբեջանցիների միջեւ՝ Արցախի մասին երգի պատճառով

74
0

Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի  սրճարաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջեւ։

«Միջադեպը տեղի է ունեցել ազգային հողի վրա։ Ադրբեջանցու՝ Ղարաբաղի մասին երգ երգելը դուր չի եկել հարեւան սեղանի մոտ նստած հայերին»,- տեղեկացնում է Report.az-ը՝ հղում անելով Մելիտոպոլի ոստիկանության աղբյուրին։

Ադրբեջանցին շարունակել է երգել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը։  Հաղորդվում է, որ դեպքից հետո ադրբեջանցուն տեղափոխել են հիվանդանոց։