Քիչ առաջ կենտրոնում` Աբովյան փողոցում ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին…. ԿԵՑՑԵ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ..»-իր ֆեյդբուքյան էջում գրել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Araratnews.am-ը կապ հաստատեց ակտիվիստի հետ՝ փորձելով դեպքի հետ կապված մանրամասներ ճշտել:
«Աբովյան փողոցը փակել ենք, հիմա ոստիկաններն են այստեղ»,- ասաց Մաքսիմ Սարգսյան: Թե ովքեր են եղել ազատամարտիկին ծեծի ենթարկողները, Մաքսիմ Սարգսյանն ասաց՝ տեղյակ չի: