տուն Լուրեր «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից․տեսանյութ

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից․տեսանյութ

111
0

caruk

Այսօր «Ելք» Դաշինքի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ   Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. 1. Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում: 2. Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի: 3. Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել: Մնացածը տեսանյութում արձանագրված է»:

Ինչպես պարզվել է,  քարոզչական պաստառը «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանինն է, որը սպորտդպրոցի տնօրենն է: Ավելի ուշ Մամոյանը դպրոցի աշխատակիցների անունից ներողություն է խնդրել «ԵԼՔ»-ի ներկայացուցիչներից: «Ես իրենց փոխարեն կներես եմ ասում, մարդ ենք, ամեն ինչ կկարգավորենք»,- ասել է Մամոյանը: Դպրոցի աշխատակիցներից մեկն էլ պարզաբանել է, որ Արթուր Մամոյանը տեղյակ չի եղել։ «Դա մի քանի աշխատակիցների նախաձեռություն է եղել, ուզեցել են տնօրենին լավություն անել»,- ասել է աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 6-րդ կետը հստակ սահմանում է․ «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»։