Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու բարեկարգման աշխատանքները իրականացնելու նպատակով «Վարդանյան ընտանիք» հիմնադրամին տրամադրված ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը։ Այս որոշումն այսօր կայացրել է Երեւանի ավագանին։
Որոշման նախագիծը ներկայացնելիս քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը հայտնեց, որ այժմ կատարվել են այգու 2 միլիարդ 300 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ: Նրա խոսքով՝ արդեն իրականացվում են այգու վերեւի հատվածում սալիկապատման աշխատանքները։
Ինչ վերաբերում է այգու ծառերի մասին ավագանու անդամների մտահոգությանը, Հայկ Մարությանն ասաց՝ այսօր հանդիպելու է այգու տնօրենի ղեկավարության հետ:
«Ինձ համար նույնպես սկզբունքային հարց է այդ ծառերի խնդիրը»,- ասաց քաղաքապետը: