տուն Լուրեր Ծառը կոտրվել և ընկել է Դիլիջանից դեպի «Հաղարծին» վանք տանող ճանապարհին

Ծառը կոտրվել և ընկել է Դիլիջանից դեպի «Հաղարծին» վանք տանող ճանապարհին

196
0

download (1)

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» վանքի ավտոճանապարհին ծառ է կոտրվել և ընկել՝ դարձելով միակողմանի երթևեկելի. ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Դիլիջանից դեպի «Հաղարծին» վանք տանող ավտոճանապարհի 14-րդ կմ-ին:

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք: