տուն Լուրեր «Ծանուցագրերը պատռեք-թափեք». Գ.Ծառուկյանը՝ «Արարատցեմենտի» աշխատակիցներին

«Ծանուցագրերը պատռեք-թափեք». Գ.Ծառուկյանը՝ «Արարատցեմենտի» աշխատակիցներին

114
0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոստման համաձայն, այսօր հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է՝ մտնելով նրանց անելանելի դրության մեջ, աշխատանքից ազատվելու վերաբերյալ բոլոր ծանուցագրերը համարում է չեղյալ: Մանրամասն անդրադառնալով ստեղծված իրավիճակի պատճառներին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԱԺ-ի Տնտեսական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրինագիծը, ըստ որի Հայաստան ներկրվող կլինկերի վրա մաքսատուրք չի կիրառվելու, հարվածում է տեղական արտադրողի շահերին՝ ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ: ԲՀԿ առաջնորդը խոստացել է խնդիրը բարձրացնել խորհրդարանում՝ քննարկմանը հրավիրելով նաև գործարանի աշխատակիցներից մեկին: Ներկաները, սակայն, ԱԺ գնալու ցանկություն են հայտնել ամբողջ կոլեկտիվով: Մանրամասները՝ տեսանյութում: