տուն Քաղաքական Միջազգային Ծանրամարտի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիրը որակազրկվեց

Ծանրամարտի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիրը որակազրկվեց

94
0

kirgizՂրղզստանի ներկայացուցիչ Իզատ Արտիկովը զրկվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, որը նվաճել էր ծանրամարտի 69 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում հավաքելով 339 կգ։ Մարզիկի դոպինգ-ստուգումը եղել է դրական։ Հայտնաբերվել է ստրիխնին, որը փոքր քանակի օգտագործման դեպքում մկանային գործունեության ուժեղ խթանիչ է, հաղորդում է sport-express-ը։

Բրոնզե մեդալը բաժին կհասնի Կոլումբիայի ներկայացուցիչ Լուիս Խավյեր Մոսկերը, որը երկամարտում 1 կգ էր հետ մնացել Արտիկովից։