տուն Լուրեր Ծաղրածուի տեսքով Թրամփը՝ ազգային մակարդակի մղձավանջ. The New Yorker (լուսանկար)

Ծաղրածուի տեսքով Թրամփը՝ ազգային մակարդակի մղձավանջ. The New Yorker (լուսանկար)

112
0

1297810160203_ORIGINAL

Հելոուինի նախօրեին The New Yorker-ը թողարկել է ամսագրի հերթական համարը, որի շապիկին պատկերված է ծաղրածուի տեսքով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամսագրի կայքում հրապարակվել է նաև ծաղրանկարի հեղինակ Քարթեր Գուդրիչի հարցազրույցը. նկարիչը Թրամփին անվանել է «ազգային մակարդակի մղձավանջ» և «վտանգավոր ծաղրածու»:

«Իմ ամբողջ կյանքը կործանված է: Ես հիմա այնքան շփոթահար եմ, որքան ընտրությունների գիշերը: Ծաղրանկարը ցույց է տալիս այն իրավիճակը, որն ինձ համար ցավալի է: Նա այսպես թե այնպես ծաղրանկարային չարագործ է, տհաս և տարօրինակ»,- հարցազրույցում ասել է ծաղրանկարիչը:

Ամսագրի նոր համարը վաճառքի կհանվի հոկտեմբերի 30-ին:

ԶԼՄ-ները Թրամփին համեմատել են Անդրես Մուսքետիի «Այն» (It) սարսափ ֆիլմի հերոսի հետ:

CoverStory-Goodrich-Trump-Clown