տուն Լուրեր Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է

Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է

137
0

viravor-sahman-iravichak-634x445-634x445

Տավուշի մարզում երեկ ականի պայթյունից վիրավորված զինծառայողի առողջական վիճակը դեռ ծանր է: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողը դեռևս գտնվում է Բերդի հոսպիտալում:

Հարցին՝ հնարավո՞ր է նրան տեղափոխեն Երեւան, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել:

 Հիշեցնենք` պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ տեղեկացրել էր, որ Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակը ծանր է: Տեղեկացնենք նաեւ, որ վիրավորում ստացած զինծառայողի ոտքը անդամահատվել է: