Տավուշի մարզում, նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում 27-ամյա Հայկ Շ.-ն իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ հայտնվել Աղստեւ գետում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 23-ամյա Արայիկ Դ.-ն ու Իջեւանի բնակիչ 26-ամյա Կարեն Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ողեւորները ծառայում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, փաստի առթիվ էլ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։