տուն Լուրեր Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (տեսանյութ)

Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (տեսանյութ)

90
0

Paragliding1-472x265

«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում:

Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։

Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։

Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։

Թռիչքի համար եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում թռիչքը կտեղափոխվի այլ վայր կամ այլ օր:

Կից տեսանյութում կարող եք դիտել Տաթևում պարապլաներային փորձնական թռիչքները։