Համացանցն օրերս հեղեղված էր տեղեկությամբ, որ հայտնիները մեկը մյուսի հետևից մեկնում են Ռուսաստան՝ մասնակցելու «Տաշի շոուին»: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «Տաշի շոուն», հետաքրքիր էր բոլորին:)
Միջոցառման կազմակերպիչները ESem.am-ին են տրամադրել շոու ծրագրի լուսանկարներն ու հետաքրքիր մանրամասները:) Ի սկզբանե հայտնենք, որ այս նախագիծը որևէ կապ չունի «Տաշիր» մրցանակաբաշխության հետ, ինչպես կարծում էին շատերը:
Այս անգամ հայերը Կրեմլի դահլիճը դարձրել էին «Աշոտի մոտ» սրճարանը, որտեղ էլ դերասան Աշոտ Ղազարյանը հյուրընկալել էր հայ և արտերկրացի մի շարք հայտնիների՝ երգիչների, դերասանների, հումորիստների:
Արմենչիկը, Սիլվա Հակոբյանը, Արմինկան, Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, Շուշաննա Թովմասյանը, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Եվա Ռիվասը, Մհերը, Մարտ Բաբայանը, Վարդան, Զառան, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Սոնան, Լիկա Սալմանյանը, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, «Արձագանք» խումբը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թադևոսյանը, Մրոն, Համլետ Գևորգյանը, Մարգարիտա Պոզոյանը, Աննա Սեմենովիչը, «Блестящие» խումբը, Էմիլ Կարատը, Պրեսլավան, Քևին ՄքՔոյը, ու այլք իրենց պատմություններով, մտահոգություններով ու խորհուրդներով եղել են սրճարանի հաճախորդները:)
Մանրամասները` esem.am-ում: