տուն Լուրեր Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

96
0

1200px_taron_margaryan.thumb

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող բազմաթիվ մշակութային միջոցառումներ: