Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուի ուսանողական տարիներին տեղի ունեցած մի դեպքի մասին իր թուրք ընկերոջ լուսաբանումը քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում, հայտնում է Ermenihaber-ը:
Այդ միջադեպի հետ կապված Սարուհան Դողանն ասել է.
«1980թ. սեպտեմբերից հետո (խմբ.՝ այդ օրը Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում) կրթական հաստատություններում ֆաշիզմի քամին էր տարածվում: Մեր ուսուցիչներից ոմանք այդ հոսանքի տակ ընկան: Նրանք առաջնորդվում էին «պահպանողական մշակույթ ներդնենք, մեր երիտասարդությունը հանկարծ կոմունիստ չդառնա» գաղափարներով: Մեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ ոտքի է կանգնեցնում մեր ընկերներից մեկին (Տարոն Աճեմօղլուին) և հարցնում նրա անունը, թեև լավ գիտեր անունը: Մեր ընկերը պատասխանում է` Տարոն: Ուսուցիչն ասում է. «Թուրքը այդպիսի անուն չունի, սրանից հետո քո անունը Սուլեյման է» և իր տեղը նստեցնում»: