Շենքը, որտեղ տեղի է ունենալու Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը, տարհանվել է: Այս մասին հաղորդում է DW-ն:
Տարհանման պատճառը խոհանոցում օդափոխման համակարգի տեխնիկական խնդիրներն են եղել:
Սա արդեն շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է:
Եվրամիության գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում Եվրամիության շտաբի շենքի տարհանում է իրականացվել: Հոկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդի գրասենյակը հայտնել է, որ տարհանման պատճառը վնասակար գազերի արտաազատումն է եղել, ինչը աշխատողների մոտ ցավեր է առաջացրել: