Թվային դիվանագիտության վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով հարևան երկրներից: Նշենք, որ 2016-ին Հայաստանը 52-րդն էր:
209 երկրից բաղկացած աղյուսակում Թուրքիան զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 47-րդ, Վրաստանը՝ 66-րդ:
Ռուսաստանը գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Թվային դիվանագիտությունը, որ հայտնի է նաև որպես էլեկտրոնային դիվանագիտություն, ենթադրում է համացանցի, սոցիալական ցանցերի և բլոգների կիրառումը դիվանագիտական նպատակներին հասնելու համար: