Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև. գրում է rusarminfo.ru-ն:
«Ադրբեջանի բանակը շատ գումար է, շատ ձեռք բերված տեխնիկա, շատ զինվորներ և սպաներ: Բայց նրանք չունեն այն կառավարման միակ ուղղությունը, որը վերը թվարկածները վերածում է զինված ուժերի: Հայկական զինված ուժերը վերցրին ամեն լավը, որն ուներ խորհրդային բանակը, և ավելացրեցին դրան հայկական կոլորիտ: Տարածաշրջանում երկրորդ նման բանակը չկա»,- լրատվակայքի հետ հարցազրույցում ասել է Կոնովալովը:
Ըստ ռազմական փորձագետի՝ նվազ ռեսուրսներով հայկական բանակում շատ ավելին է արվում, քան տարածաշրջանի այլ երկրների զինված ուժերում:
«Զենքի առումով հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև պահպանվում է որոշակի հավասարակշռություն: Բայց, միևնույն ժամանակ, Բաքուն շատ ավելի մեծ հնարավորություններ ունի արդիականացման համակարգերի ձեռքբերման հարցում: Բայց, ինչպես ասում էր Սուվորովը, պետք է գործել ոչ թե թվերով, այլ հմտությամբ»,- ասել է փորձագետը:
Իվան Կոնովալովը նաև նշել է, որ խոշոր ֆինանսական հնարավորությունները միշտ չէ, որ հանգեցնում են արդյունավետ զինված ուժերի կառուցման:
«Շատ գումար, շատ տեխնիկա և շատ զինվորներ՝ սա միշտ չէ, որ բանակ է կոչվում: Հայաստանում բանակն ի սկզբանե կառուցել են որպես մեկ ամբողջություն, քանի որ այլ ելք չկար»,- ասել է ռազմական փորձագետը: