տուն Լուրեր Տարածաշրջանում ձևավորվում է Արևմուտքից «աբիժնիկների» ակումբ

Տարածաշրջանում ձևավորվում է Արևմուտքից «աբիժնիկների» ակումբ

146
0

styopa

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Թուրքիայում զսպող հանգամանքների վերացմանը, նշեց. «Առանց զսպաշապիկների, միջազգային վերահսկողությունից դուրս եկած Թուրքիան չափազանց վտանգավոր է:

Կարծում եմ, որ ներկայիս Թուրքիան առանց զինվորական հակակշռի, առանց ներքին ժողովրդավարության, առանց իշխանության ճյուղերի միջև հակակշիռների, շատ ավելի վտանգավոր է լինելու»:

Սաֆարյանը նաև ընդգծեց՝ տարածաշրջանում ձևավորվում է Արևմուտքից «աբիժնիկների» ակումբ. «Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ախոյաններ են, բայց համագործակցում են տակտիկական հարցերում: Դա կարող է տևական համագործակցություն լինել, բայց անշուշտ ունեն ռազմավարական խիստ  հակադիր, մրցակցային շահեր»: