Մի քանի օր առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն , որն իր կարևորությամբ ավելի մեծ է , քան օրինակ Ուկրաինական կոնֆլիկտը, բայց մեր ԶԼՄ-ները գրեթե չանդրադարձան դրան:
ԱՄՆ-ն և Անգլիան հեռանում էն Աֆղանստանից: Հիմա հասկանանք դրա պատճառը և աշխարհաքաղաքական հետևանքները:
Արաբական գարուն
Զբիգնև Բժեզինսկին տարիներ առաջ ասել էր, որ Մերձավոր Արևելքում ամենահզոր դաշինքը պետք է լինի ԱՄՆ-ռադիկալ իսլամիստներ, այսինքն ԱՄՆ+ԱԼ Քաիդա, իսկ այսօր՝ ԱՄՆ+Մուսլուման եղբայրներ :
Թունիս, Ալժիր, Հորդանան, Եմեն, Եգիպտոս, Մավրտանիա, Մարոկո, Հարավային Սահարա,Լիբանան, Օման, Սուդան, Ջիբութի, Սոմալի, Սիրիա, Բահրեյն, Քուվեյթ, Բուրկինա Ֆասո, Իրաք, Լիբիա. ահա այն պետությունների ցուցակը, որտեղ արաբական գարնան հետևանքով զարգացվել է ռադիկալ իսլամիզմը և հիմնականում իշխանության են եկել Մուսուլման Եղբայրների ներկայացուցիչները, այսինքն հենց ռադիկալ իսլամիստները: Դա նշանակում է, որ արդեն դրված է Մեծ Իսլամական Խալիֆաթի հիմքը:
Սաուդյան Արաբիայի և Քաթարի ստեղծած, հովանավորած Թալիբանի շարժումը 80 ականներին իր չափերով փոքր էր։ ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո, գնալով մեծացավ, ստեղծելով նաև Ալ Քաիդան, իսկ դրա հիման վրա այժմ ստեղծվում է Իսլամական Պետությունը:
Աֆղանստանի բնակչության գրեթե մեկ երրորդ մասը ռադիկալ իսլամիստ է, այնտեղ իշխանությունը Մուսուլման եղբայրների ձեռքում է, և ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո նրանք կստեղծեն շարժում, որն ուղղված կլինի Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի մուսուլմանների, այսինքն Իսլամական Պետության կողմնակիցների (իսկ նրանց քանակը ահռելի է) համախմբման վրա: Աֆղանստանը այդ բոլոր պետությունների հետ ունի սահման, բացառությամբ Ղրղզստանի: Զորքերի դուրսբերումը նաև կմեծացնի տարածաշրջանում հերոինի տարածումը ընդհուպ մինչև Ռուսաստան: Հիշեցնենք, որ աշխարհում հերոինի 90 % ը արտադրվում է Աֆղանստանում: Աֆղանստանը սահմանակից է նաև Պակիստանին, որի իշխանությունները, արդեն քանի տարի է, հայտարարում են, որ պետք է ստեղծել Մեծ Իսլամական Խալիֆաթ պետություն:
Արդեն քանի ամիս է Աֆղանստանի և Թուրքմենստանի սահմանին զինված բախումներ են իրականանում, որտեղ Թուրքմենստանի սահմանապահները պարտվում են և կամաց-կամաց զիջում դիրքերը, իսկ ԱՄՆ ի զորքերի դուրսբերումից հետո այդ բախումները էլ ավելի մեծ մաշտաբի կդառնան: Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ Թուրքմենիան խանգարում է Քաթարին և ԱՄՆ-ին, քանի որ Թուրքմենիաից Չինաստան գազամուղ պետք է կառուցվի, որն ԱՄՆ-ին ձեռնտու չէ, իսկ Քաթարին՝ եթե Թուրքմենստանը դեստաբիլիզանա և արաբական գարուն տեղի ունենա, նրանք կկարողանան իրենց գազը տանել Եվրոպա:
Տաջիկստանում արդեն քանի տարի է Քաթարի հովանավորությամբ ձևավորվում են լոկալ Իսլամական շարժումներ , ահաբեկչական գործնթացներ են տեղի ունենում , իսկ Քաթարի ներդրողները շատ լավ հարաբերությունների մեջ են Տաջիկստանի իշխանության հետ : Տաջիկստանում ամենահեշտն է լինելու կազմակերպել Իսլամական շարժումը և միանալ Իսլամական պետությանը՝ ծայրահեղ կրոնամոլության ու ահռելի կոռուպցիայի շնորհիվ:
2011 թվականին Ղրղզստանում բացվել է Սաուդյան Արաբիաի դեսպանատուն, 2012-ին Քաթարի դեսպանատուն:2014 ին Սաուդյան Արաբիան հայտարարում է , որ տարածաշրջանում ամենամեծ դեսպանատներից մեկը պետք է լինի Ղրղզստանում։ Արդեն սկսվում է շինարարությունը, իսկ դա նշանակում է , որ սաուդիստները մեծ պլաններ ունեն այդ տարածաշրջանում: Իրականում Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի ամենակարևոր կետն է, քանի որ հանդիսանում է ռադիկալ իսլամիստների կապող օղակը : Ղրղզստանում դեռ շարունակվում են ահաբեկչական գործողությունները, ընդ որում 2 կողմում էլ պայքարում են ռադիկալ իսլամիստները՝ մի մասը Չինաստանում, մյուս մասը Ուզբեկստանում:
Ուզբեկստանի և Ղրղզստանի սահմանին կա մի շրջան, որը կոչվում է Ֆերգանա: Թեև տարածքը ուզբեկական է, սակայն արդեն քանի տարի է այնտեղ բախումները չեն ավարտվում, և այդ ամենը ևս հովանավորվում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից :
Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանին երբեմն անվանում են Չինական Կովկաս ՝ այնտեղ առկա ահռելի քանակի մուսուլմանների և անվերջ ահաբեկչական գործողությունների համար : Զբաղեցնում է Չինաստանի 1/6 մասը, ունի մայրաքաղաք, կառավարվում է և Պեկինից և ներսից : Հայտնի է ծայրահեղականներով և ահաբեկչություններով : Ռուսական Сила Сибири կառուցվող նաֆթամուղը անցնելու է ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանով և ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան անելու են ամեն հնարավորը, որ դա տեղի չունենա:
Քաշմիրում բնակվում են մեծամասամբ մուսուլմաններ, որոնք ներգաղթել են Պակիստանից: Քաշմիրի մի մասը Չինաստանի տիրապետության տակ է, մի մասը՝ Հնդկաստանի, մի մասն էլ՝ Պակիստանի, Քաշմիրն ունի սահման ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ, որը թույլ է տալիս գրոհայինների ազատ տեղաշարժը :
Այս պրոցեսում Թուրքիաի շահը կայանում է նրանում, որ
1. Թուրքիան 10 $ բարելի համար նավթ է գնում սև շուկայում Իսլամական Պետությունից և ամեն օր մի քանի տասնյակ միլիոն դոլարի եկամուտ է ունենում։
2. Հույս ունի Սիրիայի ջախջախման ընթացքում ազատվել քրդերից։
3. Դառնալով նավթի և գազի տրանզիտ պետություն՝ կստանա անհամեմատ մատչելի գնով նավթ և գազ:
Սիրիայի հարցը կայանում է հետևյալում .
Եթե հաղթի Բաշար Ասադը, ապա ռուսական գազը Պարսկաստանից կմտնի Պարսից ծոց, եթե պարտվի Ասադը ՝ Քաթարի գազը Սիրիայով , Թուրքիայով կգնա Եվրոպա:
Եվ, վերջապես, անդրադառնանք ԱՄՆ-ի շահին:
ԱՄՆ-ի շահը կայանում է նրանում, որ տարածաշրջանում ապակայունություն ստեղծելով, թույլ չտա ռուսական նավթամուղի կառուցումը դեպի Չինաստան, պայմանավորվելով Իրանի հետ (լիակատար բլոկադայի մեջ Իրանին ուրիշ ոչինչ չի մնում), նա կփակի Իրանից Չինաստան ընթացող նավթի ուղին, և Չինաստանի տնտեսությունը անկում կունենա :