«Ես ընդունում եմ քննադատությունները, որ դանդաղել ենք, որ շուտ ու գուցե այլ քայլերով էր պետք գնալ։ Բայց էն, որ գրում են էս ինչ ա կատարվում, բոժըմոյ, չէ որ գրած ա, որ դա միջամտություն ա, ճնշում ա և այլն, ընդունելի չէ։ Դա սպասելի ա տապալված ռեժիմի ու դրա սպասարկուների, նրանց փոխկապակցված անձանց ու հեղափոխությանը անհաղորդ մնացածների շուրթերից, (ինչին և ականատես ենք լինում արդեն, բայց հեղափությանը մասնակցածները չպիտի տրվեն էդ մտայնությանը կարծում եմ։ Հարգելիներս, անցյալ տարի ռադիոտուն մտնելը մի՞թե միջամտություն չէր, ճնշում չէր։ Բայց հեղափոխությունը սկսվեց նաև այդ ցնցումից։ Այնպես որ մենք պետք է իրականացնենք Սահմանադրության տրամաբանությունը, հեղափոխենք ու դատական համակարգը վերադարձնենք ՀՀ քաղաքացիներին` դարձնելով այն արդար, ազատ, անկախ ու անկաշառ, և ոչ թե մնանք Հրայր Թովմասյանի ու իր ընկերների գրվածքների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նշանակած կադրերի գերին»,- այս մասին ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետգհույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: