տուն Լուրեր Տ. Մարգարյանի «ընտրողները» պադյեզդների դիմաց պպզում են, ծխում, հետո էլ ծխախոտը գցում

Տ. Մարգարյանի «ընտրողները» պադյեզդների դիմաց պպզում են, ծխում, հետո էլ ծխախոտը գցում

124
0

65

Այսօր քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եղավ Նոր Նորքում, որտեղ իր ելույթում նշեց. «Մայիսի 14-ին քաղաքապետի ընտրություններում դուք հնարավորություն կունենաք քաղաքում հաստատված կլանային իշխանությունը փոխարինելու ժողովրդական իշխանությամբ, մայրաքաղաքում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինելու հաշվետու և արդյունավետ իշխանությամբ»:

Քարոզարշավի ժամանակ անդրադառնալով աղբահանության հարցերին` Փաշինյանը նշեց, որ Երևանն այսօր աղբակույտերի տակ խեղդվում է. «Երևանն այսօր աղբի մեծ խնդիր ունի, մանր-մունր էդ ծխուկները նույնիսկ չեմ էլ հաշվում: Աղբահանություն ի՞նչ է նշանակում. որ քաղաքը պետք է մաքուր լինի, բայց քաղաքը մաքուր չէ: Եթե քաղաք ասելով ի նկատի ունենք քաղաքապետարանի գազոնը` դա ուրիշ բան է, բայց մենք քաղաք ասելով նկատի ունենք նաև Նոր Նորքը, Շենգավիթը, փոքր կենտրոնի բակերը»:

Հարցին` ինչպե՞ս եք պատրաստվում լուծել խնդիրը քաղաքապետ ընտրվելու դեպքում, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այս հարցը կարելի է շատ արագ լուծել, պայմանով, որ մենք քաղաքացիների հետ գործընկերային հարաբերություններ ունենանք: Այսօր Տարոն Մարգարյանի «ընտրողներն» ովքե՞ր են. ովքեր պադյեզդների դիմաց պպզում են, ծխում են ծխախոտը, հետո էլ շպրտում, իսկ իմ ընտրողները նրանք են, ովքեր ունեն այնքան համարձակություն, որ նրանց ասեն՝ մյուս անգամ չանես այդ բանը, թե չէ կպատժվես: Սա է քաղաքային մշակույթը, որ դու քեզ այնքան քաղաքացի զգաս, որ ծխախոտ գցողին ասես՝ մյուս անգամ չանես, որովհետև այսօր թեկուզ ես կկռանամ, կվերցնեմ քո գցած ծխուկը, բայց հաջորդ անգամ եթե տեսա, դու տուգանվելու ես»: