Հարավկորեացի գիտնականները հայտարարում են, որ վերջին հետազոտությունների համաձայն՝ օրական 3-5 բաժակ սուրճի օգտագործումը օգնում է պայքարել տրոմբերի և սիրտ-անոթային հիվանդությունների դեմ։ Այս մասին գրում է BBC-ն։
Զեկույցում ասվում է, որ հետազոտությանը մասնակցել է 25 հազար մարդ, որոնց մոտ տրոմբների առաջացման վտանգ է եղել և սկսել են սուրճ խմել։ Արդյունքները բավականին դրական են եղել, քանի որ փորձը ցույց է տվել, որ սուրճը խոչընդոտում է տրոմբների առաջացմանը։
BBC-ն միաժամանակ գրում է, որ սուրճի օտագործման վերաբերյալ կան տարբեր կարծիքներ՝ ծայրահեղ դրականից, մինչև ծայրահեղ բացասական։