տուն Լուրեր Սուրճը պարունակում է քաղցկեղածին նյութեր. պարտադիր ցուցանակ սուրճի ավտոմատների վրա

Սուրճը պարունակում է քաղցկեղածին նյութեր. պարտադիր ցուցանակ սուրճի ավտոմատների վրա

137
0

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգը կարող է դառնալ առաջինը, որտեղ սուրճի ավտոմատ սարքերի վտանգավոր մթերքները պիտակավորելու վերաբերյալ պաշտոնապես օրենք կընդունվի. հաղորդում է Life.ru-ն:

Համապատասխան որոշումն ընդունվելուց հետո ավտոլվացման կետերի և բենզալցակայանների սեփականատերերը ստիպված կլինեն քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսացող լուծվող սուրճում առկա վտանգավոր քիմիական նյութերի մասին զգուշացնող ցուցանակներ փակցնել սուրճի ավտոմատ սարքերի վրա:

Ըստ գիտնականների և բժիշկների՝ լուծվող սուրճում հիմնական գլխավոր վտանգը ակրիլամիդի առկայությունն է, որը քիմիական նյութ է:

2002-ին հայտնաբերված ակրիլամիդը համարվում է վտանգավոր քաղցկեղածին, որը կարող է անոթների և այլ ծանր հիվանդությունների պատճառ դառնալ: