տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանն անկեղծացել և պատմել է, թե ինչպես է վերանշանակվել. yerkir.am

Սուրիկ Խաչատրյանն անկեղծացել և պատմել է, թե ինչպես է վերանշանակվել. yerkir.am

105
0

surik-khachatryan-liska-goris

Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է կարծում, որ Հայաստանում գաղջ մթնոլորտ ստեղծողները լրագրողներն են: Նրա խոսքով` իր անձով եւ գործերով հետաքրքրված է «մի 100 լրագրող»: «Ի՞նչ կարաս անես նրանց դեմ»,- ասում է «հուսահատված» մարզպետը: Եվ չնայած «գաղջ մթնոլորտի ստեղծմանը»` մարզպետի պաշտոնում աղմուկով վերանշանակվելու, Գորիսի արյունոտ միջադեպի և մի քանի այլ հարցերի վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանը օրերս Կապանում զրուցեց yerkir.am-ի հետ:

— Ինչո՞ւ որոշեցին  Ձեզ վերանշանակել:

— Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը:  Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի իշխանությունն էլ տեղեկացված ա ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետերի աշխատելաձևից:

-Ասում են` մարզպետի պաշտոնում վերանշանակվելը Ձեր երազանքն էր:

-Ճանապարհներով որ եկար, չէ՞, տեսար, չէ՞, ճանապարհների դժվարությունը: 2003-ից` պատգամավոր, 2004-ից` մարզպետ… Պատկերացրեք` էս ճանապարհներն ինչ բարդ են, ամեն օր պետք ա անցնենք,  այսինքն` նման դժվարությունը դա երազանք չի, դա  տառապանք ա: Բայց կա մեկ ուրիշ խնդիր` որ քո ժողովրդի հետ պետք է գործ ունենաս, քո ժողովրդին ծառայես,  դա միանգամից հաճույք ա դառնում: Դե, եթե հնարավորություն ունես, և եթե առիթ է ընձեռված` ժողովրդին ծառայել, չպետք ա դա բաց թողնես: Եթե հնարավորություն կա նորից ժողովրդին ծառայելու, կարծում եմ, որ ինձ նման մարդը երբեք չի հրաժարվի, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ ճանապարհները դժվար են` սար ու ձոր են:

-Այսինքն`  ժողովրդին ծառայելու ձիրքը Ձեզ ի վերուստ է տրված:

-Երևի ի վերուստ էր տրված, էլի:

-Ասում են, որ  մեծ գումարներ եք վճարել պաշտոնի համար:

-Դա անհեթեթություն է: 1988-ից սկսած` բոլորն ինձ ճանաչում են, ինձ համար խի՞ պետք ա  ինչ-որ մեկը միջնորդեր, կամ գումար առաջարկեի, ես դրա իմաստը չեմ հասկանում:

-Վերանշանակման  հարցն անձա՞մբ եք քննարկել նախագահի հետ:

-Խոսել ենք, բնականաբար, նախագահը, իմանալով իմ աշխատաձևը, իմ նկատմամբ ունենալով վստահություն, որոշել է, որ ես նորից շարունակեմ աշխատանքը:  Այստեղ կա ընդհանուր խնդիր: Իմ` աշխատանքից հեռանալն իրա բուն պատճառն ուներ: Որպեսզի էդ հունիսի 1-ի դեպքերի վրա ի պաշտոնե ազդեցություն չունենայի, կամ որևիցե ձև չշահարկվեր, ես`  ինքս, դիմում գրեցի, որպեսզի որևէ մեկը քննության վրա ցեխ չշպրտի, չասեն, թե մարզպետի պաշտոնը կարող ա օգտագործի:

-Այդ դեպքում  ինչո՞ւ չսպասեցիք մինչև այդ գործով վերջնական դատական ակտ կայացվեր: Չէ՞ որ հնարավոր է` այլ մեղադրյալներ ի հայտ գային: — Դատախազությունն էդ գործը կարճել ա, հիմա դատական խնդիրներն իրանց հերթին գնալու են: Դատարանն անկախ մարմին ա, ես չեմ էլ կարա դատարանի վրա ազդեցություն ունենամ:

-Վերանշանակումից հետո մի հայտարարության ժամանակ շնորհակալություն էիք հայտնել  մարզի 4 կարևոր «սյուներին»` նշելով, որ նրանց  հետ համագործակցել եք և շարունակելու եք համագործակցել: Նրանց թվում  հիշատակել էիք կայազորի հրամանատարին,  ազգային անվտանգության ծառայության պետին,  դատախազին, դատարանի նախագահին: Դրանով, ըստ էության, նրանց  անկախությունը կասկածի տակ եք դնում:

-Դատարանի մասին չենք խոսել: Ուրեմն դա բանակային առաջին կորպուսն ա,  ազգային անվտանգությունն ա, ներքին գործերի վարչությունն ա (նկատի ունի 4 «սյուները»- խմբ.), որոնց հետ համագործակցել ենք` ի շահ մարզի: Ես չեմ ուզենա, որ դա կապեք մեկ ուրիշ խնդրի հետ: Մենք մարդկանց հետ 9 տարուց ավելի աշխատել ենք, մեր համագործակցությունը բխում է մարզի շահերից, այսինքն` իմ և դատարանի միջև համագործակցություն չի կարող լինել, նույնն էլ ոստիկանության, իմ և զինված ուժերի և ԱԱԾ-ի մեջ կարող է լինել:

-Գորիսի միջադեպը… -Խոր ողբերգություն էր և’ մեր,  և’ իրենց ընտանիքի համար: Էլ հարցեր մի’ տվեք, թեման փակի, առաջ անցի:   -Ընտանիքում խի՞ստ հայր եք: -Եթե մարդ իր ընտանիքը չի կարա ղեկավարի` փոքր կոլեկտիվ էլ չի կարա ղեկավարի:

— Պատժո՞ւմ եք Ձեր տղաներին: -Իհարկե, ինչքան ես սաղ եմ, տենց կլինի` եթե իրանք ոչ ճիշտ արարք ունենան, իհարկե, կպատժեմ:

-Վերջերս Ձեր որդու մասնակցությամբ Գորիսում վթար եղավ: Պատժե՞լ եք Տիգրանին դրա համար:

— Իմ որդին ըտեղ ընդհանրապես կապ չի ունեցել, և էդ ժամանակ ինքն էդ տարածքում չի եղել: Ինչ-որ մեկին պետք էր տենց ասել` ասեց: Ամեն ինչ ապացուցված  ա, փաստերը լրիվ կան:

— Գորիսի անտառտնտեսության նախկին պետն (վթարին մասնակից Վահագն Հայրապետյանի հայրը- խմբ.) ասել է, որ Ձեր որդին է «Նիվա»-ի ղեկին եղել: -Վահագնի հերն էնտեղ չի եղել, ինքն ի՞նչ գիտեր` ով ա եղել ղեկին:

-Բայց Դուք էլ էնտեղ չեք եղել, որտեղի՞ց գիտեիք, որ Ձեր որդին այնտեղ չէր:

— Ես գիտեմ, որ իմ որդին էնտեղ չի եղել և դեպքի հետ որևէ առնչություն չի ունեցել, որովհետև իմ որդին իմ հետ հետ էր գալիս Երևանից:

-Տարեկան քանի՞ մարդ է արտագաղթում Սյունիքից:

-Եթե վերցնենք 1991-1993 թթ. ցուցանիշը` կարելի է ասել 15 հազար մարդ վերադարձել է: 2004-ից հետո ներգաղթը շատ է:

-Իսկ 2013-2014 թվականների՞ն:

-Գուցե շարժը նկատվում է (նկատի ունի արտագաղթը- խմբ.), բայց ես համոզված եմ, որ այդ շարժը մեկ տարի հետո կդադարի, և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ստեղծենք պայմաններ, որպեսզի դրսի մարդկանց գայթակղենք և նրանք հետ վերադառնան:

Մանրամասները` yerkir.am կայքում: