տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում, որովհետեւ ուժեղ մարդ ա. Սեյրան Սարոյան. News.am

Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում, որովհետեւ ուժեղ մարդ ա. Սեյրան Սարոյան. News.am

106
0
475703721_640-420x280

Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում, որովհետեւ ուժեղ մարդ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի դեմ մահափորձին։

«Ուժեղ մարդկանց չեն սիրում, որովհետեւ ուժեղ մարդկանց ո՞վ ա սիրել, որ Սուրիկին սիրեն։ Էս ազգը ե՞րբ ա ուժեղ մարդու սիրել, իսկ Զանգեզուրի մարզպետը պիտի ուժեղ մարդ լինի։ Զանգեզուրը մեր դարպասներն ա Հայաստանի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Նրա խոսքով՝ «ղալաթ» են արել նրանք, որոնք Սուրիկ Խաչատրյանին մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ։ Գեներալ Սեյրան Սարոյանը նման մարդկանց խորհուրդ տվեց նախ եւ առաջ գնալ Սյունիքի գյուղեր եւ տեսնել, թե սյունեցիները որքան են իրենց մարզպետին սիրում։

Ամբողջությամբ կարդացեք այստեղ: