տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ կարձակվի. պաշտպան

Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ կարձակվի. պաշտպան

114
0

1443690503-2571

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով  հուլիսի 27-ին կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ազատ կարձակվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ տուժող կողմը նոր ցուցմունք էր տվել, որտեղ հայտնել էր՝  Տիգրան Խաչատրյանն իրեն ծեծի չի ենթարկել: Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել՝ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: